Խորավայի փողոցում սպանության գործով դատախազության կողմից ձեռք բերված ապացույցների մեջ մկրատը ներկայացված չէ. Գիորգի Գաբիտաշվիլի

Դատախազության կողմից ձեռք բերված ապացույցների մեջ մկրատը ներկայացված չէ,-այս հայտարարությունը արել է գլխավոր դատախազի տեղակալ, Գիորգի Գաբիտաշվիլին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործը մեկնաբանելիս:

Ինչպես նշում է Գիորգի Գաբիտաշվիլին, անկախ փորձագետ, Մայա Նիկոլեիշվիլիի եզրահանգումը դեմ է գործում գոյություն ունեցած ապացույցներին:

«Մայա Նիկոլեիշվիլիի կողմից ներկայացրած փորձաքննության արդյունքը, դեմ է գործում գոյություն ունեցող այլ ապացույցներին և որոնք հաստատված են հետաքննության կողմից: Մենք սպասելու ենք դատական գործընթացների ավարտին, որ տեսնենք թե դատարանը ինչ գնահատական կտա դրան և այլ ապացույցներին, որոնք ներկայացված են գործում»,-հայտարարել է Գիորգի Գաբիտաշվիլին:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է նաև, որ  դատախազի կողմից հնարավոր վատ վերաբերմունքի փաստով, Վրաստանի գլխավոր դատախազության տեսչությունը սկսել է հետաքննչական գործողությունները:

Գիորգի Գաբիտաշվիլին հայտարարել է, որ գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ, հարցաքննվել են թե ոչ Խորավայի փողոցում սպանության գործով դատախազները:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով, քննարկել են պաշտպանող կողմի անց կացրած փորձաքննության արդյունքները: Հարցաքննվել է փորձագետ Մայա Նիկոլեիշվիլին: Նա գործում զրուցում է նոր առարկայի՝ մկրատի մասին: