Խորավայի փողոցում հայտնաբերված մկրատը դեպքի վայրում մոռացել էր շտապ օգնության բրիգադը. Դատախազություն (վիդեո)

Անցկացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Խորավայի փողոցում հայտնաբերված մկրատը պատկանում էր դեպքի վայր գնացած շտապ օգնության բրիգադին, որը նրանք մոռացել էին դեպքի վայրում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի դատախազ Մալխազ Կապանաձեն՝ գլխավոր դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին:

«Դեպքի վայրն ուսումնասիրելուց հետո հայտնաբերվել են գործի հետ կապված տարբեր իրեր՝ ընդհանուր 22 օբյեկտ: Այդ թվում ամենակարևոր ապացույցը մեղադրյալ Գ.Ջ.-ի դանակն էր՝ արյան բծով: Հիշատակված դանակը ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ դանակի վրա եղել է սպանված Դ.Ս.-ի և մեղադրյալ Գ.Ջ.-ի ԴՆԹ-ն: Պարզվել է, որ այդ դանակով մեղադրյալ Գ.Ջ.-ն սպանվածին հասցրել է մի քանի վիրավորում:

Հայտնաբերվել է նաև բժշկական մկրատ: Անցկացված քննչական գործողություններով պարզվել է, որ մկրատը պատկանում էր դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադին, որը նրանք մոռացել էին դեպքի վայրում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո»,- հայտարարել է դատախազը: