Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղի ոստիկանական բաժանմունքում։ Նախնական տեղեկություններով, սպանվել է ոստիկան։ Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանի վրա վարչության շենքում ատրճանակից կրակել է աշխատակիցը։ Դեպքին նախորդել է վիճաբանություն:
Հաղորդվում է, որ մարդասպանն արդեն հանձնվել է Փոթիի ոստիկանություն։
Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները, ինչպես նաև տեղում աշխատում են փորձագետ-քրեագետները։