Խոբի մունիցիպալիտետի Պատարա Փոթի գյուղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ութ տարեկան երեխա և միջին տարիքի տղամարդ են մահացել։
Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենան վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, երբ նրանք փորձում էին անցնել փողոցը։
Նրանց երկուսին էլ մահացած են հայտնաբերել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը։
Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները։