Խոբիի մշակույթի տանը, «Խոբիի լրատվական» թերթի խմբագրության սենյակում փլվել է առաստաղի մի մասը:
Մշակույթի տան վերանոգորումն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսին: Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 850 հազար լարի: Ինչպես հայտարարում են աշխատակիցները, առաստաղը փլուզվել է աշխատանքային ժամերին, սակայն ոչ ոք չի տուժել:
Խոբիի քաղաքապետ Վարազ Գաբեդավան նշել է, որ աշխատանքները կատարել է «Կոմպանյոն» ՍՊԸ-ն, որն ունի խնդիրները կարգավորելու պարտականություն: Նրա խոսքով, շենքը հանձնելիս եղել է նաև փորձաքննության եզրահանգումը: