Խմբակային գործած դիտավորյալ սպանության դեպքով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության և Կախեթիի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցները ձերբակալել են 1999 թվականին ծնված Գ.Ս.-ին եւ նախկինում բազմիցս դատապարտված, 1996 թվականին ծնված Ու.Բ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարին մեղադրյալները 1997 թվականին ծնված ծանոթ Գ.Մ.-ին Ռուսթավի քաղաքից տեղափոխել են Գուրջաանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկը՝ Գ.Ս.-ի տուն։
«Փոխադարձ վիճաբանության հիման վրա ծագած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալները Գ.Մ.-ին սպանել են, որից հետո հետքերը փակելու համար դիակը գցել են գյուղից հեռու գտնվող ջրհորը, իսկ ջրհորը լցրել քարերով ու բետոնով։
Գ.Մ.-ի անհետացման մասին իրավապահները տեղեկացել են այս տարվա մայիսի 22-ին։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը Գ.Ս.-ին եւ Ու.Բ.-ին ձերբակալել է որպես մեղադրյալներ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ի» ենթակետով, որը վերաբերում է խմբով կատարված դիտավորությամբ սպանությանը»,- նշվում է տեղեկատվության մեջ։