Խերսոնի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել
Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Խերսոնի վրա։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի վրա։
Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Նաեւ հարձակում է իրականացվել Զապորոժյեում, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, մոտ 40 տուն վնասվել։