Խերսոնի շրջանի վարչակազմի տվյալներով՝ ռուսական հարձակման հետեւանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, ինը վիրավորվել
Ուկրաինայի Խերսոն քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում չորս խաղաղ բնակիչ է զոհվել, ինը վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Խերսոնի շրջանի վարչակազմը։
Մահացածների թվում կան տարեց ամուսիններ, որոնց տունը արկ է ընկել։ Հարևան տանը հայտնաբերվել է ևս երկու դի։ Այժմ նրանց ինքնությունը պարզվում է։
Ինչ վերաբերում է ռուսական հարձակման հետեւանքով տուժածներին, ապա նրանցից մեկը երեխա է։
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ ռուսական բանակը վերջին մեկ օրում 425 արկ է արձակել Խերսոնի շրջանի ուղղությամբ։
Դրան զուգահեռ, ինչպես հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, դեկտեմբերի 24-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Նիկոլաևի, Խմելնիցկիի, Զապորոժիայի, Դնեպրի և Կիրովոգրադի շրջանների ուղղությամբ։ Նրանց տվյալներով՝ 15 անօդաչու թռչող սարքերից 14-ը խոցվել է։