Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական ուժերը գրավել են Խերսոնի շրջանային պետական վարչակազմի շենքը
Ռուսական ուժերը գրավել են Խերսոնի շրջանային պետական վարչակազմի շենքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան։
Ռուսներն ամբողջությամբ գրավել են Խերսոնի շրջանի պետական վարչակազմի շենքը։ Սակայն մենք չդադարեցինք կատարել մեր պարտականությունները։ Շրջանի օպերատիվ շտաբը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է աշխատել և լուծել շրջանի բնակչությանն աջակցելու հետ կապված խնդիրները: Մենք մարդասիրական օգնության ենք սպասում»,- գրել է Լագուտան։
Նա կոչ արեց բնակչությանը չվստահել կեղծ լուրերին և խուճապի չմատնվել։