Խերսոնի մարզում ռուս զինվորները կրակ են բացել տարհանման միկրոավտոբուսի վրա, երկու մարդ է զոհվել

10:18, 02.08.2022

Խերսոնի շրջանում ռուս զինվորները կրակ են բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այդ մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Կրիվի-Ռիhի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլկուլի վրա։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Դոլգովոե բնակավայրի մոտ։

Վիլկուլի խոսքով՝ միկրոավտոբուսում յոթ խաղաղ բնակիչ է եղել, որոնց տարհանում էին Ստարոսելյե բնակավայրից։ Դոլգովոե բնակավայրի մոտ բռնազավթիչները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ երկու մարդ զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Նրանք գտնվում են Կրիվի-Ռիհի հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները Խերսոնի շրջանի բնակիչներին հորդորում են տեղափոխվել ավելի ապահով շրջաններ։

Նմանատիպ