Խերսոնի և Դոնեցկի շրջաններին ռուսական ուժերի հասցրած հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել
Ռուսական ուժերը հարձակվել են Խերսոնի և Դոնեցկի շրջանների վրա։ Ռմբակոծվել է երկու բնակավայր։ Արդյունքում երեք մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածում՝ հիմնվելով տեղական իշխանությունների վրա։
Նրանց տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Խերսոնի շրջանի բնակելի թաղամասում։ Դոնեցկի մարզում ռուս զինվորականների թիրախը դարձել է մասնավոր հատվածը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակման ժամանակ վիրավորներն իրենց տներում են եղել։