Խելվաչաուրիում սողանքի տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքներին ներգրավվելու համար Թբիլիսիից մեկնել է 50 հոգուց բաղկացած խումբ
Խելվաչաուրիում սողանքի տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքներին ներգրավվելու համար Թբիլիսիից մեկնել է 50 հոգուց բաղկացած խումբ

Ներքին գործերի նախարարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները Խելվաչաուրիում, ողջ գիշերվա ըննթացքում մասնակցում էին սողանքի տակ մնացած քաղաքացիների որոնման աշխատանքներին:

Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, չնայած բարդ ռելիեֆին և վատ եղանակին, Աջարիայի վարչության 60 հրշեջ-փրկարար աշխատում էր անդադար ռեժիմում:

Ուշ գիշեր Աջարիա են մեկնել լրացուցիչ խմբեր Սամեգրելոյից, Իմերեթիից և Թբիլիսիից: Ընդհանուր, 60 հրշեջ-փրկարար է մեկնել հատուկ հագեցվածությամբ և տեխնիկայով: Այս պահի դրությամբ, տեղում մոբիլիզացված է 120 փրկարար և Թբիլիսիից լրացուցիչ մեկնում է 50 հոգուց բաղկացած խումբ:

Աջարիայում առատ տեղումների պատճառով հանրային անվտանգության «112» կենտրոն է գրանցվել 440 հաղորդագրություն: Դրանց մեծ մասը վերաբերում էր հեղեղված փողոցներին, բնակելի տների առաջին հարկերին, բակերին և նկուղներին:

Փրկարարները վերամբարձի միջոցով Սատեխի գետից դուրս են հանել մեկ ավտոմեքենա: Դրա մեջ քաղաքացիներ չեն եղել:

Այս պահի դրությամբ Խելվաչաուրիում անձրևը դադարել է: