Խելվաչաուրիում, սողանքի տակ մնացած անչափահասի որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև հրշեջները (վիդեո)
Խելվաչաուրիի Ջոճո գյուղում, սողանքի տակ մնացած 10-րդ դասարանցի տղայի որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև հրշեջները:
Որոնումն ընթանում է լանջի այն հատվածում, որտեղ գրեթե ամբողջությամբ մաքրվել է հողային զանգվածը:
Փրկարարներն ասում են, որ լանջի լվացումն այս պահին որոնողական աշխատնանքերի համար ամենաարդյունավետ մեթոդն է:
Ողբերգության վայրում աշխատում է ավելի քան 100 փրկարար և ծանր տեխնիկա: 36-ժամյա անդադար որոնումներից հետո մինչ այժմ չի հաջողվում գտնել դեռահասին: Փրկարարները երեկ հողային զանգվածի տակից դուրս են բերել 4 հոգու դի: