Խելվաչաուրիում շարունակվում են սողանքի հետևանքով հողային զանգվածի տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատնաքները (ֆոտո, վիդեո)
Աջարիայի Խելվաչաուրիի մունիցիպալիտետում 120 հրշեջ-փրկարար և ծանր տեխնիկա շուրջօրյա ռեժիմում որոնում է 40 հազար տոննա հողային զանգածի տակ մնացած քաղաքացիներին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, փրկարարները սողանքային զանգվածի տակ մնացած ավտոմեքենա են գտել և այժմ որոնում են անհետ կորած երկու երիտասարդի: Բացի այդ, որոնողական աշխատանքներ են ընթանում նաև Սատեխիա գետում, որտեղից գետն ընկած ավտոմեքենան արդեն դուրս են հանել և այժմ որոնում են դրա վարորդին:
Ուշ գիշեր Աջարիա են մեկնել լրացուցիչ խմբեր Սամեգրելոյից, Իմերեթիից և Թբիլիսիից: Ընդհանուր, 60 հրշեջ-փրկարար է մեկնել հատուկ հագեցվածությամբ և տեխնիկայով: Այսօր առավոտյան Թբիլիսիից լրացուցիչ մեկնել է 50 հոգուց բաղկացած խումբ:
Աջարիայում առատ տեղումների պատճառով հանրային անվտանգության «112» կենտրոն է գրանցվել 440 հաղորդագրություն: Դրանց մեծ մասը վերաբերում էր հեղեղված փողոցներին, բնակելի տների առաջին հարկերին, բակերին և նկուղներին:
Տեղի բնակիչների խոսքով, սողանքի տակ է մնացել հինգ մարդ: