Խելվաչաուրիում փրկարարները հայտնաբերել են սողանքի հողակույտի տակ մնացած երկու մարդու դի
Խելվաչաուրիում փրկարարները հայտնաբերել են սողանքի հողակույտի տակ մնացած երկու մարդու դի

Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետում փրկարարները հայտնաբերել են սողանքի հողակույտի տակ մնացած երկու մարդու դի:

Քվեդա Ջոճո գյուղում երեկ սողանքը տարել է ավտոմեքենա, որում եղել է երկու ուղևոր:

Աջարիայի Խելվաչաուրիի մունիցիպալիտետում 120 հրշեջ-փրկարար և ծանր տեխնիկա շուրջօրյա ռեժիմում որոնում է 40 հազար տոննա հողային զանգածի տակ մնացած քաղաքացիներին:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, փրկարարները սողանքային զանգվածի տակ մնացած ավտոմեքենա են գտել և այժմ որոնում են անհետ կորած երկու երիտասարդի: Բացի այդ, որոնողական աշխատանքներ են ընթանում նաև Սատեխիա գետում, որտեղից գետն ընկած ավտոմեքենան արդեն դուրս են հանել և այժմ որոնում են դրա վարորդին:

Ուշ գիշեր Աջարիա են մեկնել լրացուցիչ խմբեր Սամեգրելոյից, Իմերեթիից և Թբիլիսիից: Ընդհանուր, 60 հրշեջ-փրկարար է մեկնել հատուկ հագեցվածությամբ և տեխնիկայով: Այսօր առավոտյան Թբիլիսիից լրացուցիչ մեկնել է 50 հոգուց բաղկացած խումբ:

Աջարիայում առատ տեղումների պատճառով հանրային անվտանգության «112» կենտրոն է գրանցվել 440 հաղորդագրություն: Դրանց մեծ մասը վերաբերում էր հեղեղված փողոցներին, բնակելի տների առաջին հարկերին, բակերին և նկուղներին: