Խելվաչաուրիի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսների վարորդները ցույց են անցկացնում՝ ուղեվարձի բարձրացման պահանջով
Խելվաչաուրի ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսների վարորդներն անցկացնում են բողոքի ցույց: Նրանք արդեն երրորդն օրն է, գործադուլ են հայտարարել և պահանջում են բարձրացնել ուղևորավարձը:
Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ 50 թեթրին, որը սահմանել է քաղաքապետարանը, բավարար չէ վառելիքի և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար:
«Գիտակցում ենք, որ եթե իշխանությունը բարձրացնի սակագինը, դրանով կվնասվի բնակչությունը, սակայն ամեն բան թանկացել , ուղևորներին ևս անհրաժեշտ է աշխատել և գոյատևել: Պահանջում ենք լուծել խնդիրը»,- հայտարարել է իրավապաշտպան Թամազ Բակուրիձեն:
Ցուցարարները պահանջում են հանդիպում Բաթումիի քաղաքապետի հետ և կարգավորել խնդիրները: Հակառակ դեպքում, կշարունակեն բողոքը:
Այս րոպեներին Բաթումիի քաղաքապետարանում հանդիպման է ցույցի 10 մասնակից: