Խելվաչաուրիի քաղաքային խորհրդի «Ազգային շարժում» խմբակցության նախագահը լքել է նախագահի պաշտոնը և կուսակցությունը
Խելվաչաուրիի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Մալխազ Թավդգիրիձեն լքել է նախագահի պաշտոնը և «Ազգային շարժում» կուսակցությունը։
Ինչպես նշում է Թավդգիրիձեն, դրա պատճառը շանտաժն է եղել, որ իր նկատմամբ իրականացրել են իր կուսակիցներն ու կուսակցության տեղական ղեկավարները։
«Իմ անձնական նամակագրությունն ու հեռախոսային խոսակցությունները փոխանցվել են երրորդ անձանց։ Իմ շանտաժը ընթացքի մեջ էր, ինչի վերաբերյալ արդեն կապվել եմ իրավապահների հետ և ներկայացրել համապատասխան ապացույցներ։ Ես չեմ կարող լինել Վրաստանից փախած Դավիթ Կեզերաշվիլիի կողմից ֆինանսավորվող կուսակցությունում»,- ասել է Թավդգիրիձեն։
Մալխազ Թավդգիրիձեն չի բացառում, որ «Ազգային շարժումից» հեռանան նաև այլ անդամներ։