Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ժինվալի-Բարիսախո-Շատիլի (Խախմատի գյուղ) ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 68-րդ կմ-ում երթևեկությունը վերականգնվել է միակողմանի։
Այս պահին նշված հատվածում երթեւեկության ամբողջական վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւի հետեւանքով նշված հատվածում թափված ժայռաբեկորը փակել էր ճանապարհի երթեւեկելի հատվածը, ինչի պատճառով ժամանակավորապես արգելվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը։