Խավիեր Կոլոմինան շնորհավորում է Վրաստանին եվրոպական հեռանկար ստանալու կապակցությամբ
Խավիեր Կոլոմինան շնորհավորում է Վրաստանին եվրոպական հեռանկար ստանալու կապակցությամբ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան շնորհավորում է Վրաստանին եվրոպական հեռանկար տալու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլոր վրացի բարեկամներին»,- «Twitter»-ում գրել է Խավիեր Կոլոմինան։

Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է նրան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ կատարվեն սահմանված առաջնահերթությունները։ Եվրամիության խորհրդի որոշմամբ նախօրեին Ուկրաինային ու Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։