Խավիեր Կոլոմինա. Ես շնորհավորում եմ Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին, Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, սա այս երկրի կատարած աշխատանքի ճանաչումն է

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան սոցցանցում արձագանքում է Եվրահանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին շնորհել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։

«Շնորհավորում եմ Վրաստանի իշխանությանն ու վրաց ժողովրդին։ Եվրահանձնաժողովի հանձնարարականը Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, այս երկրի կատարած աշխատանքի ճանաչումն է, ինչպես նաև ընդհանուր արժեքներին Վրաստանի հավատարմությունը»,- գրում է Խավիեր Կոլոմինան։

Երեկ հրապարակվել է Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ։ Զեկույցն անդրադառնում է նաև Վրաստանին և գնահատում Վրաստանում իրականացված բարեփոխումները, 12 հանձնարարականների կատարումը։ Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։