Խավիեր Կոլոմինա. Ես ցավում եմ Շովիի ողբերգական սողանքի համար, անկեղծ ցավակցություններ ՆԱՏՕ-ից՝ վրացի գործընկերներին, մեր մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են
Խավիեր Կոլոմինա. Ես ցավում եմ Շովիի ողբերգական սողանքի համար, անկեղծ ցավակցություններ ՆԱՏՕ-ից՝ վրացի գործընկերներին, մեր մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա իր ցավակցությունն է հայտնում Շովիում օգոստոսի 3-ին տեղի ունեցած աղետի կապակցությամբ։

«Ես խորապես վշտացած եմ Շովիի ողբերգական սողանքի պատճառով։ Անկեղծ ցավակցություններ ՆԱՏՕ-ից՝ մեր վրացի գործընկերներին։ Մեր մտքերը զոհերի ու նրանց հարազատների հետ են»,- գրել է Խավիեր Կոլոմինան։

Այս պահին առկա պաշտոնական տվյալներով՝ Շովիում տեղի ունեցած աղետի հետևանքով 18 մարդ է զոհվել։