Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասում է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման, վստահության վերականգնման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ հանձնառության վերաբերյալ: ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան սոցցանցում։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։