Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, – ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ ամփոփելով Վրաստան կատարած այցի առաջին օրը:
«Հենց նոր ավարտեցի իմ առաջին օրը Վրաստանում, որտեղ փոխնախարար Լաշա Դարսալիայի հետ այցելեցի վարչական սահմանային գիծ: Ես հիանալի հանդիպում ունեցա արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի, իշխող թիմի անդամների և ընդդիմադիր խորհրդարանականների հետ», – գրել է Կոլոմինան «Twitter»-ում:
Խավիեր Կոլոմինան գրում է նաեւ Վրաստանի նախագահի հետ հանդիպման մասին:
«Ես պատիվ ունեցա հանդիպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ` իր երկիր իմ առաջին պաշտոնական այցի ընթացքում: Մենք խոսեցինք տարածաշրջանի անվտանգության մասին և փորձեցինք բացահայտել ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին»,- ասել է Խավիեր Կոլոմինան: