Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն անհանգստացած է առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով, այն չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թբիլիսիում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով,- «Թվիթերի» էջում գրել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ թափանցիկության մասին օրենքի նախագծի վերաբերյալ։
Ըստ Խավիեր Կոլոմինայի, նշված օրինագիծը չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։
«Վրաստանի համար՝ որպես ՆԱՏՕ-ի հավակնորդ երկրի, կարևոր է ունենալ լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման ճիշտ շրջանակ: Օրենքի այս նախագիծը հետընթաց քայլ է և չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»,- գրում է Խավիեր Կոլոմինան։