Խավիեր Կոլոմինա. Մենք Ռուսաստանին միանշանակ ասել ենք, որ դուք պետք է զորքերը դուրս բերեք այն երկրներից, որտեղ նրանք գտնվում են այդ պետությունների կամքին հակառակ՝ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից
Մենք Ռուսաստանին միանշանակ ասել ենք, որ դուք պետք է զորքերը դուրս բերեք այն երկրներից, որտեղ նրանք գտնվում են այդ պետությունների կամքին հակառակ՝ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, – ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Մենք Ռուսաստանին հստակ ասել ենք, որ դուք պետք է զորքերը դուրս բերեք այն երկրներից, որտեղ նրանք գտնվում են այդ պետությունների կամքին հակառակ՝ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից։ Այս երեք երկրների մասին մենք նշում ենք Ռուսաստանի հետ ցանկացած հանդիպման ժամանակ։ Մենք նաև պարզաբանել ենք Ռուսաստանին, որ այդ երկրներում զորքերի առկայությունը չի խանգարի այդ երկրներին անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե այդ պետություններն ու նրանց դաշնակիցները որոշեն դա անել: Ռուսաստանն իրավունք չունի վետո դնել այս որոշման վրա, և Ռուսաստանի փաստացի ներկայությունն այս երկրներում դա չի փոխի», – ասել է Խավիեր Կոլոմինան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հարցազրույցը փետրվարի 4-ին Վրաստանի ռադիոյի եթերում կլսեք «Համաշխարհային լուրեր» հաղորդման շրջանակներում։