Խավիեր Կոլոմինա. Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա կնքված համաձայնագիրը՝ որպես սահմանի սահմանազատման հիմք
Խավիեր Կոլոմինա. Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա կնքված համաձայնագիրը՝ որպես սահմանի սահմանազատման հիմք

Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա կնքված համաձայնագիրը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք։ Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։ Ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ, ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- ասել է Խավիեր Կոլոմինան։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, թե որտեղով է անցնելու իրենց սահմանը։ Ինչպես հայտնի է, թարմացված սահմանը համապատասխանում է այն սահմաններին, որոնք կային Խորհրդային Միության փլուզման ժամանակ։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաքուն և Երևանը նույնպես պայմանավորվել են մոտ ապագայում զինվորականներին դուրս բերել նշված հատվածներից և այնտեղ տեղակայել սահմանապահ ծառայությունը; Բացի այդ, համաձայնեցնել սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը շարունակելու կարգը։