Խատիա Դեկանոիձեն համարում է, որ խորհրդարանական մանդատն իրենց անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ նշանակելու և Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու համար
«Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն համարում է, որ խորհրդարանական մանդատն իրենց անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ նշանակելու և Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու համար։
Նրա խոսքով, այս կարծիքին է նաեւ Միխեիլ Սաակաշվիլին։
«Միխեիլ Սաակաշվիլին մինչ օրս կիսում է մանդատների հարցում դիրքորոշումը։ Նախ՝ մեզ պետք է մանդատ՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար, և երբ սեղմենք արտահերթ ընտրությունների կոճակը, դա լինի մեր մասնակցությամբ։ Երկրորդ՝ պետք է Միխեիլ Սաակաշվիլիին այցելել քրեակատարողական հիմնարկ և շփվել նրա հետ։ Ես նրա հետ խոսել եմ այս թեմաների շուրջ։ Սաակաշվիլին կրկին կիսում է մանդատներից հրաժարվելու վերաբերյալ իր հրապարակած նամակի բովանդակությունը, բայց նա, իհարկե, կիսում է նաև այն փաստարկները, որոնք ես նշել եմ», – ասել է Խատիա Դեկանոիձեն։