Խատիա Դեկանոիձեն ասում է, որ Քութաիսիի մի շարք ընտրատեղամասերում դիտավորյալ անջատել են էլեկտրաէներգիան
Քութաիսիի քաղաքապետի ընդդիմության թեկնածու Խատիա Դեկանոիձեն հատուկ ճեպազրույց է անցկացրել:
Ըստ Դեկանոիձեի, Քութաիսիի մի քանի ընտրատեղամասերում դիտավորյալ անջատել են էլեկտրականությունը:
«Վրացական երազանքը» հոգեվարքի մեջ է պարտության պատճառով և մեր ձայները չպաշտպանելու համար էլեկտրաէներգիան անջատվեց Քութաիսիի ամենամեծ և ընդդիմադիր շրջաններում:
Ես ուզում եմ ձեզ ասել պարոնայք, դուք պարտվել եք այս ընտրություններում և ձեզ ընդհանրապես ոչինչ չի փրկի: Անմիջապես էլեկտրաէներգիայով ապահովեք ընտրատեղամասերը, որպեսզի քաղաքացիները կարողանան քվեարկել: Ձեզ չի օգնի էլեկտրաէներգիայի անջատումը, մենք տեղամասերը կպաշտպանենք մինչեւ վերջ», – ասել է Խատիա Դեկանոիձեն: