Խատիա Դեկանոիձե. Մեծամասնությունը, խախտելով Վրաստանի Սահմանադրությունը, որոշեց չանցկացնել նախագահի կողմից հրավիրված խորհրդարանի նիստը, չբացել խորհրդարանի դահլիճը
Խատիա Դեկանոիձե. Մեծամասնությունը, խախտելով Վրաստանի Սահմանադրությունը, որոշեց չանցկացնել նախագահի կողմից հրավիրված խորհրդարանի նիստը, չբացել խորհրդարանի դահլիճը

Վրաստանի խորհրդարանի շենքում ընդդիմության ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը հավաքել է մեծամասնական պատգամավորների ստորագրությունները և որոշել չանցկացնել նախագահի կողմից այսօր հրավիրված խորհրդարանի նիստը՝ խախտելով Վրաստանի Սահմանադրությունը։

Խատիա Դեկանոիձեն ասում է, որ մեծամասնության այս որոշումը ամոթալի է։

«Վրաստանի քաղաքացիներ, իմ սիրելի ընկերներ Ուկրաինայում, և ես այսօր չեմ կարող զգացմունքային չլինել, քանի որ իմ սիրտը Կիևում է։ Այսօր Վրաստանի խորհրդարանում, Վրաստանի պատմության մեջ և ոչ միայն խորհրդարանական կյանքում ամոթի օր է, երբ այս պահին իմ սիրելի թաղամասերից մեկում՝ Աբալոնում, Կիևում, ռուսական դիվերսիոն խմբերը գրոհում են պաշտպանական ուժերը, այդ թվում՝ քաղաքի պաշտպանությանը ներգրավված քաղաքացիներին: Մեծամասնությունը միանգամայն ամոթալի որոշմամբ հավաքեց մեծամասնական պատգամավորների ստորագրությունները և որոշեց Վրաստանի նախագահի կողմից այսօր հրավիրված խորհրդարանի նիստը չանցկացնել՝ խախտելով Վրաստանի Սահմանադրությունը: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ չբացել Վրաստանի խորհրդարանի դահլիճը: Վրաստանի խորհրդարանի տխրահռչակ նախագահ Պապուաշվիլին, ում անունը պատմության մեջ չի մնա և կմնա միայն Կիևում կռվող հերոսների անունը, որոշել է դեմ գնալ Վրաստանի Սահմանադրությանը և փակել խորհրդարանի դահլիճը։ Փակել Վրաստանի քաղաքացիներին, փակել Ուկրաինային, փակել հերոսներին, ովքեր ընկան երեկ և այսօր, որովհետև մենք պետք է երգեինք Վրաստանի, Ուկրաինայի օրհներգը և ամբողջ աշխարհին ասեինք, որ մենք օկուպացված ենք, ագրեսիան գնում է դեպի Ուկրաինա»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։

Ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում երգել են Ուկրաինայի օրհներգը։