Խատիա Դեկանոիձե. Իշխանությունը փորձում է համաճարակն օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար
Խատիա Դեկանոիձե. Իշխանությունը փորձում է համաճարակն օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար

«Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմությունում հայտարարում են, որ իշխանությունը փորձում է համաճարակն օգտագործել ընտրությունները կեղծելու համար:

Ինչպես այսօր անցկացված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Միացյալ ազգային շարժման անդամ, Իսանիի մեծամասնական թեկնածու Խատիա Դեկանոիձեն, ինքնամեկուսացված անձանց գրանցման վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին, և անհասկանալի է, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին այն ընտրողները, ովքեր մեկուսացված կլինեն հոկտեմբերի 26-ից հետո:

Ընդդիմությունը պնդում է, որ շարժական տուփի ցուցակները նույնպես թափանցիկ չեն:

«Փաստ է, որ կառավարությունը համաճարակային իրավիճակն օգտագործում է իր իշխանությունը պահպանելու համար: Մենք նախօրեին հանդիպում խնդրեցինք տիկին Թամար Ժվանիայի հետ, այն որոշումների և կեղծելու փորձերի պատճառով որոն կան ոչ միայն Իսանիում, այլ ամբողջ Վրաստանում: Նկատի ունեմ, օրինակ, որ մեր թաղամասում չորս հատուկ ընտրատեղամաս են բացել, որոնց համար դեռ չգիտենք, թե քանի մարդ է գրանցված: Մեզ ասում են, որ այս հատուկ տեղամասում կլինեն ինքնամեկուսացման մեջ գտնվող և կորոնավարակակիր մարդիկ, որոնց ցուցակը կիմանանք ընտրություններից երկու-երեք օր առաջ: Մենք անպայման ստուգելու ենք այս ցուցակները:

Անհրաժեշտ է, որ բոլորս գնանք ընտրությունների՝ պահպանելով անվտանգության կանոնները: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր ձայնը չսեփականացնի կառավարությունը: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման մեջ, պետք է գրանցվեն և իրենց տվյալները ներկայացնեն շրջանային հանձնաժողովներին, որպեսզի այդ ձայները չօգտագործվեն կեղծելու համար: Մենք չենք պատրաստվում հրաժարվել ձայներից ոչ մեկից: «Մենք նախազգուշացնում ենք ընտրատեղամասին հանձնաժողովների նախագահներին, «Վրացական երազանքի» շտաբի կողմից նշանակված ընտրատարածքային հանձնաժողովներին, չհամարձակվեք գողանալ մեր ընտրողների ձայները կամ փորձել որևէ մանիպուլյացիա, քանի որ դա շատ վատ որոշում կլինի անձամբ ձեզ համար»,- հայտարարել է Խատիա Դեկանոիձեն: