Խատիա Դեկանոիձե. Հոկտեմբերի 26-ին մենք անպայման հաղթելու ենք, քանի որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է, դա կլինի վրաց ժողովրդի պատմական հաղթանակը
Խատիա Դեկանոիձե. Հոկտեմբերի 26-ին մենք անպայման հաղթելու ենք, քանի որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է, դա կլինի վրաց ժողովրդի պատմական հաղթանակը

Մեր ամենամեծ շահն այն է, որ հոկտեմբերի 26-ից հետո Բիձինա Իվանիշվիլին մնա անցյալում, իսկ մենք գնանք դեպի ապագա՝ դեպի Եվրամիություն,- ասել է «Միասնություն ազգային շարժման» առաջնորդ Խատիա Դեկանոիձեն։

Խատիա Դեկանոիձեն Նաձալադևիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքացիները շատ մոտիվացված են հաղթելու համար։

«Հոկտեմբերի 26-ին մենք անպայման հաղթելու ենք, քանի որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է, դա կլինի վրաց ժողովրդի պատմական հաղթանակը, և, իհարկե, ժողովուրդը երբեք թույլ չի տա Բիձինա Իվանիշվիլիին երկիրը թողնել մեկուսացված։ Մենք կընտրենք Եվրամիությունը, բարեկեցությունը, և Եվրամիության հետ բանակցությունները շատ շուտով կբացվեն։ Մենք բոլորս պատրաստվում ենք դրան, մենք շատ մոտիվացված ենք, և սրանք պարզապես խոսքեր չեն. սա է մեր ամենամեծ շահը, որ Բիձինա Իվանիշվիլին մնա անցյալում, և մենք գնանք դեպի ապագա՝ դեպի Եվրամիություն», – ասաց Խատիա Դեկանոիձեն: