Խատիա Դեկանոիձե. Բոլոր հինգ մեծ քաղաքներում ընդդիմության արդյունքները շատ կարևոր են, այժմ անհրաժեշտ է պաշտպանել մեր յուրաքանչյուր ձայնը
Խատիա Դեկանոիձե. Բոլոր հինգ մեծ քաղաքներում ընդդիմության արդյունքները շատ կարևոր են, այժմ անհրաժեշտ է պաշտպանել մեր յուրաքանչյուր ձայնը

Բոլոր հինգ մեծ քաղաքներում ընդդիմության արդյունքները շատ կարևոր են, այժմ անհրաժեշտ է պաշտպանել մեր յուրաքանչյուր ձայնը,- հայտարարել է «Ազգային շարժման» Քութաիսիի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեն՝ «Մթավարի ալիքի» պատվիրած «exit poll»-ի հրապարակումից հետո։

Դեկանոիձեի խոսքով, ընտրատեղամասերում մոբիլիզացված են իրենց դիտորդները։

«Ինչպես տեսանք, բոլոր հինգ խոշոր քաղաքներում ընդդիմության արդյունքները շատ կարևոր են՝ արտացոլելով Վրաստանի քաղաքացիների ձայները, այդ թվում՝ Քութաիսիում։ Այժմ ամենակարևորն այն է, որ մենք պաշտպանենք մեր յուրաքանչյուր ձայնը: Մեր տեղամասերում մոբիլիզացված են դիտորդները: Հիմա ուզում եմ մրցակցիս կոչ անել ամեն ինչի չգնալ, քանի որ հարիր չէ եվրոպական ու շատ կարևոր այս քաղաքում անել այն, ինչ «Վրացական երազանքը» ամբողջ օրվա ընթացքում իրականացրել է ոչ միայն Քութաիսիում, այլև Վրաստանում։

Հիմա շատ կարևոր է մտածել վաղվա օրվա մասին։ Այնպես որ, անհրաժեշտ է պաշտպանել տեղամասերը և պաշտպանել յուրաքանչյուր ձայն, ինչը մենք կանենք մեր ընկերների հետ միասին»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։