Խաթունա Սամնիձե. Իրակլի Ղարիբաշվիլիի առասպելներն ինձ համար համոզիչ չեն
Իրակլի Ղարիբաշվիլիի ենթադրություններն ու առասպելներն ինձ համար համոզիչ չեն, – ասել է «Հանրապետական կուսակցության» ղեկավար Խաթունա Սամնիձեն՝ Ղարիբաշվիլիի կողմից տարածված բաց նամակի մասին, որտեղ խոսվում է տարբեր վարկածների մասին, թե ինչ նպատակ էր հետապնդում Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստան վերադառնալիս:
Նրա խոսքով, իշխանության մեջ կա մի կուսակցություն, որը չի խուսափում ստից կամ ատելության խոսքից:
«Իհարկե, Իրակլի Ղարիբաշվիլիի ենթադրություններն ու առասպելներն ինձ համար համոզիչ չեն: Անկախ նրանից, թե ինչ վարկածի մասին նա լխոսի, ինձ համար դա համոզիչ չի լինի, քանի որ իշխանության գլուխ է մի կուսակցություն, որը չի խուսափում ստելուց, հասարակությանը մոլորեցնելուց, ատելության խոսքից կամ ցանկացած չարիքում մեղադրելուց նրանց հետ չհամաձայնվող քաղաքական կուսակցությանը:
«Վրացական երազանքը» վարկաբեկում է բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, և մենք 9 տարի շարունակ լսում ենք հարձակումներ «Ազգային շարժման» վրա: Թվում է, թե շատ վատ վիճակում են երկրորդ փուլերից առաջ, և խուճապ է: Նրանց համար անհնար է երկրում ունենալ ընդդիմադիր քաղաքապետ կամ ընդդիմադիր ավագանի», – ասել է Խաթունա Սամնիձեն: