Խաթունա Սամնիձե. Այսօր արտահերթ ընտրությունների մասին խոսելն ու դա պահանջելը քաղաքական սխալ է, վնասակար է խոսել, որ թեկնածուի կարգավիճակ չենք ստանա
Խաթունա Սամնիձե. Այսօր արտահերթ ընտրությունների մասին խոսելն ու դա պահանջելը քաղաքական սխալ է, վնասակար է խոսել, որ թեկնածուի կարգավիճակ չենք ստանա

Ես համաձայն չեմ ընդդիմադիր գործընկերների հետ, ովքեր կարծում են, որ այժմ ժամանակն է խոսել արտահերթ ընտրությունների մասին,- այս մասին ասել է ընդդիմադիր պատգամավոր Խաթունա Սամնիձեն։

Նրա խոսքով, այժմ ուշադրությունը պետք է դարձնել Եվրամիության կողմից ներկայացված հանձնարարականների իրականացմանը։

«Կարծում եմ, որ հիմա մեր ամբողջ կենտրոնացումը և եռանդը պետք է լինի 12 հանձնարարականների կատարման վրա, «Վրացական երազանքին» ստիպենք կատարել այդ հանձնարարականները և ստանալ թեկնածուի կարգավիճակ։ Իմ կարծիքով, մեր գործունեության համար վնասակար է ու սխալ խոսել այն մասին, որ չենք կարողանալու թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Դա պայմանավորված կլինի կարգավիճակով, թե ընդհանրապես, այսօր ընդդիմությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, այդ պահանջը քաղաքական սխալ է»,- ասաց Խաթունա Սամնիձեն։