Խաշուրիում բացվել է Արդարադատության տան մասնաճյուղը, որը ժամանակակից և հարմարավետ միջավայրում կմատուցի տեղի բնակչությանը մինչև 500 ծառայություն։
Ինչպես նշվում է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ, ամուսնանալ ցանկացող զույգերը կկարողանան հանդիսավոր արարողություն կազմակերպել հատուկ կազմակերպված ծիսական տարածքում։
«Վրաստանի ողջ տարածքում գործում է 121 արդարադատության տուն։ Նորարարական նախագիծը՝ «Արդարադատության շարժական տունը» սպասարկում է հանրապետության 90 գյուղերի։
Այս տարի արդարադատության ևս տասը տուն կբացվեն Թերջոլայում, Ախմետայում, Սագարեջոյում, Խելվաչաուրիում, Թբիլիսիում (Գլդանի), Ճալայում, Զոտում, Տոլեբիում, Շրոշայում և Ցայիշիում»,- ասված է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։