Խաշուրիի վանական համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ն երկու անձ է ձերբակալել
Վրաստանի ՆԳՆ-ն երկու անձի է ձերբակալել Խաշուրիի Ցխրամուխի գյուղի վանքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ավազակային հարձակման նպատակով վանք են ներխուժել երկու անձինք։ Ինչպես հայտնի է, միանձնուհին, ով փորձել է դիմադրել, տուժել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 179-րդ և 137-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են կողոպուտին և բռնաբարությանը։