Խաշուրիի մունիցիպալիտետի Տաշիսկարի գյուղի մոտ Ղելեի ուղղությամբ սարի լանջից փլուզվել է հողի զանգվածն ու թափել է ծառեր
Խաշուրիի մունիցիպալիտետի Տաշիսկարի գյուղի մոտ Ղելեի ուղղությամբ սարի լանջից փլուզվել է հողի զանգվածն ու թափել է ծառեր

Խաշուրիի մունիցիպալիտետի Տաշիսկարի գյուղի մոտակայքում Ղելեի ուղղությամբ սարի լանջից ընկել են գրունտային զանգված և ծառեր,- այս մասին հայտնում է ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

«Սողանքային գործընթացների ծանր հետևանքների զարգացումը կանխելու նպատակով դեպքի վայր են անհապաղ մոբիլիզացվել ԱԻ կառավարման ծառայության գլխավոր բաժնի, կենտրոնական համակարգման բաժնի, քաղաքացիական անվտանգության և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների խմբերը՝ բոլոր համապատասխան տեխնիկայով և հատուկ սարքավորումներով։

Տեղում ներկա են նաև տեղական քաղաքապետարանի, Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության բաժնի, Ազգային անտառային գործակալության և Պահպանվող տարածքների գործակալության ներկայացուցիչներ:

Կանխարգելիչ միջոցառման շրջանակում բոլոր համապատասխան տեխնիկայի կիրառմամբ համակարգված իրականացվում են ակտիվ մաքրման աշխատանքներ»,- նշվում է ԱԻ կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։