Խաշուրիի քաղաքապետի թեկնածու Վալերի Գելաշվիլին հանել է իր թեկնածությունը հօգուտ «Վրացական երազանքի»
Խաշուրիի քաղաքապետի անկախ թեկնածու Վալերի Գելաշվիլին հանել է իր թեկնածությունը:
Այդ մասին Վալերի Գելաշվիլին գրել է սոցիալական ցանցում:
Ինչպես նշում է Գելաշվիլին, թեկնածությունը հանվել է հօգուտ «Վրացական երազանքի» թեկնածուի:
«Այսօր ես որոշում կայացրեցի հանել իմ թեկնածությունը՝ հօգուտ «Վրացական երազանքի»:
Այս որոշումը կայացրեցի, քանի որ կարծում եմ, որ այսօր Վրաստանի քաղաքական դաշտում չկա «Վրացական երազանքից» բացի այլ ուժ, որը կապահովի երկրի խաղաղ ու կայուն զարգացումը: Միևնույն ժամանակ, ես անձամբ որևէ տարաձայնություն չունեմ «Վրացական երազանքի» թիմի հետ և ցանկանում եմ, որ համատեղ ուժերով կարողանանք զարգացնել մեր երկիրը:
«Այսօր մեր երկրի զարգացմանը խոչընդոտում են կործանարար քաղաքական ուժերը, բռնարարները, ստախոսներն ու դավաճանները, որոնք անընդհատ փորձում են վնասել պետական շահերը և ապակայունացման օջախներ առաջացնել, սակայն վրաց ժողովուրդը միշտ ճիշտ ընտրություն է կատարում, և ՏԻՄ ընտրություններում այդ ուժերը կստանան համարժեք պատասխան», – գրել է Վալերի Գելաշվիլին: