Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհին վերականգնվել է տրայլերների երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային ճանապարհին վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։