Խաշուրի-Ախալցիխե-Վալե, Ախալքալաք-Կարծախի և Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհների հատվածներում գործում են սահմանափակումներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Խաշուրի-Ախալցիխե-Վալե, Ախալքալաք-Կարցախ և Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհահատվածներում տրանսպորտային սահմանափակումներ են գործում։
«Ինտենսիվ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 51-97 կմ (Ածղուրի-Վալե) հատվածում, Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև M3 կարգի, 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտի տեղաշարժը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։