Խաշուրի-Ածղուրի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ (Խաշուրի-Ածղուրի) հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Նշված տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով Խաշուրի-Ածղուրի հատվածում արգելվել էր կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։