Խարկովում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով օգոստոսի 31-ը սգո օր է հայտարարվել։
Այս մասին հայտնում է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Քաղաքապետի խոսքով՝ հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է վեցի։
Զոհերի թվում կա 14-ամյա մի տղա, ով մահացել է խաղահրապարակի վրա հարվածելու հետևանքով։ Վիրավորվել է 80 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 22 երեխա։
Տեղեկության համար, անցած գիշեր օկուպացիոն ուժերը Բելգորոդի շրջանից հինգ անգամ ռմբակոծել են Խարկովը, ռումբերից մեկը դիպել է 12 հարկանի բնակելի շենքին։