Խարկովի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել
Խարկովի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին. Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է բազմահարկ բնակելի շենքի վրա, ինչի հետեւանքով երկու մարդ մահացել է, 34-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում տեսանյութ է հրապարակում դեպքի վայրից և գրում, որ փլատակների մեջ կարող են մարդիկ լինել։

«Մեր գործընկերներն ամեն օր տեսնում են, թե ինչ է կատարվում։ Նրանց որոշումները մեր ժողովրդի կյանքն է։ Ուստի մենք պետք է միասին կանգնեցնենք Ռուսաստանին և դա անենք բոլոր հնարավոր միջոցներով»,- գրել է Զելենսկին։