Խարկովի վրա ռուսական կողմի հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Խարկովի վրա ռուսական կողմի հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տներ, մեքենաներ և տեղական ենթակառուցվածքներ են տուժել։
Տեղի իշխանությունների հաղորդմամբ, ռուս զինվորականները հարձակվել են Խարկովի շրջանի գյուղերից մեկի վրա, սակայն չի նշվում, թե ինչ տեսակի զենք է կիրառվել։
Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մահացածներից մեկին դուրս են բերել փլատակների տակից, իսկ մյուսը մահացել է շտապօգնության մեքենայում։ Տուժածների թվում կան անչափահասներ։