Խարկովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թվում կան թուրք լրագրողներ
Խարկովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թվում կան թուրք լրագրողներ

Խարկովի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում վիրավորների թիվը հասել է 11-ի, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս տեղեկությունը հայտնել է Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Բացի այդ, Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն ասում է, որ վիրավորների թվում կան թուրք լրագրողներ։

Հյուրանոցային համալիրի վրա հրթիռային հարձակում է իրականացվել, որտեղ դեպքի պահին 30 մարդ է եղել։

Նախնական տեղեկություններով՝ Խարկովի վրա հարձակումն իրականացվել է S-300 հրթիռներով։ Քաղաքի քաղաքապետի խոսքով՝ հյուրանոցում իջեւանել են միայն քաղաքացիական անձինք։