Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել

21:49, 11.03.2026

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Խարկով քաղաքի վրա հարձակումը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Խարկովի վրա, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել յոթ մարդ։

Խարկովի Շևչենկոյի շրջանում քաղաքացիական ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։

«Բժիշկները օգնություն են ցուցաբերում Խարկովի քաղաքացիական օբյեկտի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվածներին։ Ներկայումս հիվանդանոցում են գտնվում 47, 50 և 60 տարեկան կանայք, ինչպես նաև 39 և 49 տարեկան տղամարդիկ։ Նրանք բոլորը նախնական բուժում են ստանում պայթյունի հետևանքով ստացած վերքերից՝ տարբեր աստիճանի վնասվածքներով», – հայտնել են տեղական իշխանությունները։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվում է Խարկովի վրա։

Նմանատիպ