Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղեկություններով՝ ռուսական զինուժի ռմբակոծության հետևանքով չորս բժիշկ է զոհվել
Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղեկություններով՝ ռուսական ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով հիվանդանոցից հիվանդներին տարհանելու ժամանակ զոհվել է չորս բուժաշխատող։
Այս մասին սոցցանցում գրել է Օլեգ Սինեգուբովը։
«Օկուպանտներն անխնա ահաբեկում են խաղաղ բնակչությանը։ Խարկովի մարզի Ստրելեչյե գյուղի հոգեբուժարանից բժիշկները փորձել են տարհանել հիվանդներին։ Տարհանման ժամանակ ռուսները զանգվածային ռմբակոծություն են սկսել։ Նախնական տվյալներով, ցավոք, չորս բուժաշխատող է զոհվել, երկու հիվանդ՝ վիրավորվել»,- գրել է Սինեգուբովը։
Սինեգուբովի խոսքով՝ բուժաշխատողները, նույնիսկ ռմբակոծության տակ, վտանգել են իրենց կյանքը և փորձել փրկել հիվանդներին։ Նրա տվյալներով՝ տարհանվել է 30 պացիենտ, ընդհանուր առմամբ հաստատությունում կա ավելի քան 600 պացիենտ։