Խարկովի շրջանի Լոզովայա քաղաքում հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ութ մարդ
Խարկովի շրջանի Լոզովայա քաղաքում հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ։ Այս մասին հայտարարել է Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա ասաց, որ ռուսները երեք հրթիռ են արձակել Լոզովայա քաղաքի ուղղությամբ, որոնցից երկուսն արձակվել են հակահրթիռային համակարգով, իսկ մեկն ընկել է մշակույթի տան վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Հարվածի հետևանքով վիրավորվել է ութ մարդ։ Վիրավորների թվում կա 11-ամյա մի աղջիկ։ Մշակույթի տան վրա հրթիռակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել: Մեր քաջարի հրշեջների շնորհիվ հրդեհները մարվել են։ Վնասվել են նաև մոտակայքում գտնվող բազմահարկ տները։
Կասկածից վեր է, որ օկուպանտները թիրախավորել են Մշակույթի տունը։ Դա Խարկովի մարզում խոշորագույններից մեկն էր, որը վերջերս էր վերականգնվել», – ասել է Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ բոլոր տուժածները հոսպիտալացված են եւ շտապ բուժօգնություն են ստանում։