Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ Խարկովի հրթիռային հարձակման հետեւանքով վիրավորվածների թվում է նաեւ Վրաստանի քաղաքացի, ով աշխատել է թուրքական լրատվամիջոցներում
Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ Խարկովի հրթիռային հարձակման հետեւանքով վիրավորվածների թվում է նաեւ Վրաստանի քաղաքացի, ով աշխատել է թուրքական լրատվամիջոցներում

Խարկովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվածների թվում կա Վրաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկություն է տարածում Խարկովի շրջանային դատախազությունը։ Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 13 մարդ։

«Վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ, երկուսն էլ թուրքական լրատվամիջոցների լրագրողներ են», – նշվում է դատախազության հայտարարության մեջ։

Հրթիռային հարձակումն իրականացվել է հյուրանոցային համալիրի վրա, որտեղ դեպքի պահին եղել է 30 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ Խարկովի վրա հարձակումն իրականացվել է S-300 հրթիռներով։ Քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հյուրանոցում իջեւանել են միայն քաղաքացիական անձինք։