Խարկովի մարզի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ավերվել են տներ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզին։ Արդյունքում առնվազն մեկ մարդ մահացել է։
Ավերվել են նաեւ տներ, վնասվել է ուղեւորներ տեղափոխող տրամվայը։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ փլատակների տակ մնացած մարդիկ կան, և որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։